7.04.2025
ՀԱԿ-ը հիասթափված է, բայց և կողմ է սահմանադրական փոփոխությանը. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Փաշինյանը դեռ պետք է կարողանա հաղթել սահմանադրական հանրաքվեում. Մարկեդոնով

Հայաստանում թավշյա հեղափոխության երկրորդ փուլը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարել էր անցյալ տարի, մտնում է վերջնական փուլ: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ Bunin & Co տելեգրամ ալիքին մեկնաբանելով ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակը:


Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ վարչապետը թավշյա հեղափոխության երկրորդ փուլ ասելով նկատի ունի դատական իշխանության մաքրումը:


«Եվ ահա հիմա հանրապետությունը պատրաստվում է համաժողովրդական հանրաքվեին, որը կկայանա ապրիլի 5-ին: Ֆորմալ առումով հարցերը, որոնք ներկայացվել են քվեարկողին, ՍԴ դատավորների լիազորությունների վերաբերյալ են: Բայց փաստացի խոսքն այն մասին է, որ ՍԴ անդամների մեծ մասը կարող է զրկվել իր լիազորություններից: Պատճառն այն է, որ նրանք խաղում են խաղի հին կանոններով», -նշել է նա


Մարկեդոնովը կարծում է, որ Փաշինյանը այդքան էլ չի ջանում թաքցնել, որ այս պրոեկտի հիմնական նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականն է:


«Հայաստանի կառավարության ղեկավարը հակված չէ գործարքների կամ փոխզիջումների գնալ «հին աշխարհի» ներկայացուցիչների հետ: Այս ճանապարհին նա վերահսկողության տակ վերցրեց ԱԺ-ն ու Երևանի ավագանին: Հրայր Թովմասյանի և դատարանի դատավորների մեծամասնության հրաժարականի դեպքում նա վերահսկողություն կստանա նաև դատական համարակգի վրա: Հարց է առաջանում՝ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե պետության բոլոր ինստիտուտները լինեն իր ձեռքում: Թեև՝ հանրաքվեում դեռ պետք է հաղթել», - հավելել է Մարկեդոնովը:

Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հայցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը