3.04.2026
Փաշինյանը դեռ պետք է կարողանա հաղթել սահմանադրական հանրաքվեում. Մարկեդոնով
prev Նախորդ նորություն

Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հայցը

Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակել է Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը:


Բաբայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը:


Ըստ մամուլի ծառայության՝ կայացվել է ակնհայտ քաղաքական որոշում:


Հիշեցնենք, որ 2019 թվականին Սամվել Բաբայանը հայտարարել էր 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն, ինչպես պարզվեց, Արցախի իշխանությունները նրան հանել էին պետռեգիստրից: Այս հանգամանքը արհեստական խոչընդոտ հանդիսացավ նրա՝ նախագահական ընտրություններին մասնակցության համար, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտաբնակության ցենզը նախապայման է բոլոր թեկնածուների համար:


Սամվել Բաբայանը սա համարել էր անօրինական որոշում և որոշել հայց ներկայացնել դատարան:

Վանեցյանը դատի է տվել Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար