25.11.2024
Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հայցը
prev Նախորդ նորություն

Վանեցյանը դատի է տվել Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթին

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ դատական հայց է ներկայացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ:


Ինչպես հայտնում է Hetq-ը, հունվարի 12-ին «Հայկական ժամանակ»-ում հրապարակվել է «Պատիվ ունեմ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ հոդված, որում նշվում է, որ «Հայկական ժամանակի» ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»:


Վանեցյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը հերքման պահանջ և դրան կից հերքման տեքստ էին ներկայացրել «Հայկական ժամանակ»-ին: Թերթը, սակայն, հերքման տեքստ չէր տեղադրել՝ պատասխանելով, որ Արթուր Վանեցյանի կողմից լիազորված անձինք չունեն հերքման տեքստի բովանդակությունը սահմանելու լիազորություն: Բացի այդ՝ «Հայկական ժամանակի» պատասխանում նշվում էր, որ հերքման տեքսում, ինչպես նաև հերքման պահանջ ներկայացնելու դիմումում նշված չէ, թե իրենց հրապարակած հոդվածի կոնկրետ որ արտահայտություններն են Արթուր Վանեցյանի համար եղել զրպարտող կամ նրա իրավունքները խախտող:


Նման պայաններում Վանեցյանի ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել, ինչը, փաստորեն, երեկ արել են:


Գործը մակագրվել է դատավոր Աննա Փիլոսյանին: