Դաշնակցությունը մայիսի 23-ին ժամը 19:00 -ին Ազատության հրապարակում հրավիրում է է հանրահավաք։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը: «ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակությունն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար։ ՀՅԴ առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ»,- գրել է նա: