Այս պահին 300 մլրդ դրամ կա Հայաստանի Հանրապետությունում, որ դատական պրոցեսի մեջ գտնվելու պատճառով ոչ մեկինը չէ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կարևոր է համարում, որ դատական վեճերի լուծման այլ մեխանիզմներ գործի դրվեն: Ըստ նրա, դատական համակարգի ներկայիս գործունեությունը վնասում է ՀՀ տնտեսությանը։ Վարչապետը նշեց, որ դատաիրավական բարեփոխումների համակարգում չափազանց մեծ նշանակություն են տալիս դատական վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին, եղանակներին, որովհետև դատական համակարգի այսօրվա գործունեությունը շատ մեծ խնդիներ է ստեղծում տնտեսության համար։ Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ինչպես է պատկերացնում նա արբիտրաժային դատարանի զարգացման հեռանկարը, վարչապետը հիշատակեց 300 մլրդը և նշեց. «Այս պահին 300 մլրդ դրամ կա ՀՀ-ում, որ դատական պրոցեսի մեջ գտնվելու պատճառով ոչ մեկինը չէ։ Դա ինչ-որ մի տեղ դրած է, և տարբեր մարդիկ վիճում են, թե այդ գումարն ումն է և քանի դեռ այդ վեճը լուծված չէ, այդ գումարը չի կարող ներդրվել տնտեսության մեջ»: