25.11.2024
ՔԿ-ն պարզում է Վանաձորում երկու անձի սպանության հանգամանքները
prev Նախորդ նորություն

«WATERLAND» ջրային կրկեսը հեքիաթային շոու է խոստանում Երևանում

Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա: Այս կոլեկտիվի հետաքրքիր, գունավոր և ցնցող ելույթները նախատեսված են մարտի 6, 7, 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ջրային կրկեսի համար հատուկ լողավազան է պատրաստվում, որը մինչև 20 մետր բարձությամբ ցայտող բազմաթիվ շատրվաններ ունի։ Հատուկ լազերային գունագեղ լուծումներն էլ ավելի հեքիաթային կդարձնեն ցուցադրությունը։ Ջրային կրկեսը նաև աչքի է ընկնում երաժշտական օրիգինալ ձևավորմամբ։


«WATERLAND» ջրային ատրակցիոնի գեղարվեստական ղեկավար Դենիս Միխայլենկոն, խոսելով ջրային կրկեսի մասին, նշում է, որ կրկեսը ստեղծվել է Վլադիմիր Բուգայենկոյի գլխավորած «Цирк Украины» պրոդյուսերական ընկերության կողմից 2016 թվականին։ Առաջին ելույթը եղել է 2018-ին Բելառուսում, որից հետո սկսել են ներկայանալ տարբեր քաղաքներում։


Այս ունիկալ ջրային կրկեսը ստեղծվել է շնորհիվ ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։ Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։ Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։


Ի դեպ, օդային մարմնամարզիկները, Միխայիլ Սևրյուկովի ղեկավարությամբ, հանդիսանում են «Эхо Азии» ամենամյա միջազգային կրկեսային փառատոնի ոսկե մրցանակակիրներ։ Այս փառատոնին մասնակցում են կրկեսային արտիստներ աշխարհի տարբեր անկյուններից։

Ջրային կրկեսի ժամանակ պարանների վրա իրենց հմտությունները կցուցադրեն մարմնամարզիկներ Օլգա Պետրիկը և Իվան Ֆասենկոն։ Առանձին համարով հանդես կգա ուժային ատլետ Ռուսլան Գիլմուլինը։


«WATERLAND»-ը համախմբում է կրկեսի բոլոր հետաքրքիր ժանրերը՝ վարժեցված կենդանիներ, ակրոբատիկ համարներ, հրաշագործություններ Դենիս Միխայլենկոյի մատուցմամբ և այլն։ Մինչ արտիստները հաջորդաբար կհայտնվեն ջրի մեջ և օդում, լողավազանում իրենց ելույթները կցուցադրեն գեղարվեստական լողորդները՝ կերտելով ջրային բնակիչների՝ մեդուզաների, ջրահարսերի կերպարներ։ Հանդիսատեսը նաև կտեսնի կրակներով յուրահատուկ համարներ Անդրեյ ֆրիդմենի մատուցմամբ։ Լավ տրամադրությունը կրկնակի կդառնա «Шмак*S» ծաղրածուական դուետի միջոցով. Ելենա և Սերգեյ Շմակովները ներկաներին կփոխանցեն դրական լիցքեր և ծիծաղ։

«WATERLAND» ջրային կրկես այցելողներին սպասվում է աննախադեպ հետաքրքիր և դինամիկ երեկո՝ լի հրաշքներով:

Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Տոմսերը կարող եք ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից ՝արժեքը 2500-ից 20 000 դրամ: