25.11.2024
Օրվա հարցը. արդյոք անվտանգ է Չինաստանից նամակ կամ ծանրոց ստանալը
prev Նախորդ նորություն

Միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է. քաղաքապետարան

10 միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել:


Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան հիշյալ միկրոավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով իրենց օրավաչձի բարձրացման դեմ և պահանջելով իշխանություններից լուծել մի շարք խնդիրներ՝ խցանումների և մնացածի հետ կապված: