25.11.2024
Միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է. քաղաքապետարան
prev Նախորդ նորություն

ՀՀ և Հունաստանի արտգործնապարարները քննարկել են երկկողմ օրակարգը

Փետրվարի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:


Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարները շոշափել են հայ-հունական օրակարգին առնչվող երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:


Ընդգծելով համագործակցության Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը երկրների միջև ձևավորված գործընկերության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում՝ նախարարներն անդրադարձել են Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքներին:


Գործընկերները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ: