25.11.2024
ՀՀ և Հունաստանի արտգործնապարարները քննարկել են երկկողմ օրակարգը
prev Նախորդ նորություն

Թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք պետական թատրոններ կայցելեն անվճար

Հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների մշակութային առօրյան, կյանքն ակտիվացնելու  համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ու Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի միջև ստորագրվել է կարևոր հուշագիր, որը քաղաքացիներին տարվա կտրվածքով շուրջ 48 թատերական ներկայացման և գրեթ ամեն օր՝ թանգարաններ անվճար հաճախելու հնարավորություն կտա:

Կարգի համաձայն՝ կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր կտրամադրվեն ԿԳՍՄ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև թանգարաններ այցելելու համար:

Նախարար Բաթոյանը նշել է, որ սա կարևոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական հասանելիության տեսանկյունից, այլև կարող է խթան հանդիսանալ՝ մշակութային օջախների ֆիզիկական և բովանդակային
մատչելիության ապահովման համար:

Ստորագրված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է անվճար այցելել յուրաքանչյուր թատերական կազմակերպություն՝ տարեկան 3 անգամ, և թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: Անվճար տոմսեր
կեսաթոշակառուներին տրամադրվում են մինչև միջոցառման սկսվելը՝ առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում՝ կեսաթոշակառուի այցելության պահին: 

Կարգի համաձայն՝ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի
սահմաններում: Տոմսերը կտրամադրվեն անձամբ կենսաթոշակառուին՝ կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի և անձնագրի առկայության դեպքում 
 
Տրամադրված անվճար տոմսը այլ անձի փոխանցել չի թույլատրվում: