26.11.2024
Ռուստամ Բադասյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ
prev Նախորդ նորություն

Երևանում թալանել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի Lexus-ը

Երևանում թալանել են ՀՀ վարչական դատարանի դատավոր՝ 48-ամյա Արծրուն Միրզոյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Աղբյուրի փոխանցմամբ, վերջինս ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 8-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 9-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի 99 AM 707 համարանիշի ավտոմեքենայի միջից հափշտակել են պայուսակը։


Միրզոյանը հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է իր անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, դատավորի՝ իր ծառայողական վկայականը, վճարման անդորրագրեր, մի շարք պայմանագրերի պատճեներ և ոսկյա իրեր։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։