14.05.2025
Ընտրությունները Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի և հիասթափության ֆոնի վրա. Աշոտյան
09.12.2018
Ընտրությունները Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի և հիասթափության ֆոնի վրա. Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը առաջին քաղաքական գնահատականներն է հնչեցնում:«Հիմք ընդունելով ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները մասնակցության մասին՝ կարող ենք արդեն անել առաջին քաղաքական գնահատականները:Մեծ շուքով ազդարարված, քաղաքական աննախադեպ հալածանքների արդյունքում տեղի ունեցած, ԱԺ գործունեության հանդեպ ուղղակի ճմնշումների հետևանք հանդիսացող ընտրություններին մասնակցեց ընդամենը ընտրողների 50%-ից պակաս ընտրող՝ 48.63%:Սա ապացուցում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությւոնների անցկացումը ոչ թե "համաժողովրդական պահանջ" էր, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվարկների և շահերի արդյունք:Արտահերթ ընտրությունները չդարձան "թավշյա" ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք՝ անկախ իրենց հավաքած տոկոսներից:Չօգնեց Նիկոլ Փաշինյանի համահայաստանյան արշավանքը, անզոր էր ՖԲ-ի Live-ը, ապարդյուն՝ գործադրված հսկայական վարչական ռեսուրսը:Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի և հիասթափության ֆոնի վրա»,- գրել է նա Facebook-յան իր էջում: