19.04.2025
ՄԻԵԴ-ը աննախադեպ վճիռ է կայացրել՝ փաստելով, որ Ադրբեջանը տանջամահ է արել ՀՀ քաղաքացու. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի «Ռուսական հնչյուններ» խորագրով ծրագիրը

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ փետրվարի 15-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի ռուսական դասական երաժշտության երեկո։ «Ռուսական հնչյուններ» խորագրով համերգային ծրագիրն ընդգրկում է ռուս կոմպոզիտորների  ստեղծագործություններ՝ Սերգեյ Պրոկոֆևի Ջութակի թիվ մեկ կոնցերտը և Ալեքսանդր Սկրյաբինի Թիվ երկու սիմֆոնիան։

Որպես մենակատար հանդես կգա հարավկորեացի հայտնի ջութակահար Իյե Յուն Չոյը։ Վերջինս հանդես է եկել այնպիսի հայտնի նվագախմբերի հետ‚ ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ‚ Սեուլի ֆիլհարմոնիկ‚ Մոնրեալի սիմֆոնիկ‚ Մյունխենի սիմֆոնիկ‚ Դրեզդենի ֆիլհարմոնիկ և այլ անվանի նվագախմբեր։

Համերգային երեկոն տեղի կունենա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Manoel թատրոնում։


Նշվում է‚ որ ատարողական արվեստի այս նշանավոր կենտրոնը Եվրոպայի հնագույն թատրոններից է։

ՀՀ-ն դիտարկում է Մերձավոր Արևելքը որպես ռազմավարական գործընկերության ուղղություն. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար