19.04.2025
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին
prev Նախորդ նորություն

ԼՀԿ պատգամավորներն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Սահմանադրական հանրաքվեն

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանը եւ Անի Սամսոնյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր, կարեւորվել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը, հաճախակի հանդիպումների կազմակերպումը:


Անդրադարձ է կատարվել հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Կողմերը մտքեր են փոխանակել առաջիկայում տեղի ունենալիք սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:


Քննարկվել է նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունը, երկուստեք կարեւորվել է որոշ բնագավառներում ունեցած փորձի փոխանակումը:

Հայաստանում ապահովվել է 22.4 տոկոսով ավել առեւտրաշրջանառություն. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար