Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը և մերժել գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Նշենք, որ առողջական խնդիրների պատճառով Մանվել Գրիգորյանն այսօր դատական նիստին չի մասնակցել: Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանքի տակ է 2018 թվականի հունիսից: