3.04.2026
Նիկոլ Փաշինյանն ու Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության զարգացումը
prev Նախորդ նորություն

Ավինյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ աջակցությունը

Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Ավինյանի գրասենյակից։


Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-ամերիկյան բազմոլորտ համագործակցությունը ակտիվորեն զարգանում է և կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը:


Դեսպան Թրեյսին ասել է, որ իրենք կարևորում են ՀՀ կառավարության հետ սերտորեն գործակցելու հնարավորությունները՝ հասանելի ժողովրդավարական հաստատությունների կայացման ու համընդհանուր բարեկեցության մեծացման հարցերում աջակցելու ընդհանուր հանձնառության համատեքստում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին և երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականին:


Քննարկվել են հանրային կառավարման, արդարադատության, գործարար միջավայրի բարելավման ու թվայնացման ոլորտներում իրականացվող և նախանշվող բարեփոխումները: ՀՀ փոխվարչապետը ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին, հատկապես արհեստական բանականության, 5G տեխնոլոգիայի, կիբեռանվտանգության ուղղություններով:


 

Արմավիրի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. ոստիկանություն
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար