3.04.2026
Ավինյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ աջակցությունը
prev Նախորդ նորություն

Արմավիրի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. ոստիկանություն

«Քրեական ենթամշակույթի» դեմ հետևողական պայքարը շարունակվում է հանրային անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:


Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հերթական հատուկ միջոցառումն իրականացրին Արմավիրի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք։


Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։


Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության առաջնային խնդիրներից է։ Այս համատեքստում քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։


ՀՀ և Բելառուսի պաշտպանության նախարարները հաստատել են 2020թ. համագործակցության ծրագիրը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար