Ծխախոտի տուփի գլանակներից մեկի արժեքն ուղղեք ազատամարտիկների սոցիալական խնդիրներին
ԱԺ-ում շարունակվում է հակածխախոտային նախագծի քննարկումը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նախագիծը ներկայացրած առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի ուշադրությունը հրավիրեց եւ հարցրեց, թե տեղական սիգարետի արտադրանքը մոտավոր ինչքա՞ն է կազմում եւ ինչքա՞ն է տեղական սիգարտեի վաճառքը ՀՀ-ում․
«Ազատամարտիկները սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, եւ առաջարկում եմ, որ ծխախոտի տուփի 20 սիգարետներից մեկի արժեքը ուղղվի նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար։ Ծխող հասարակության կողմից դա բարեգործություն կլինի, այդպիսով նաեւ խնդիր կլուծենք»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է հակածխախոտային այնքան քննարկված օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում ու հանրային սննդի բոլոր օբյեկտներում։
«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ում ներկայացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: