25.11.2024
Հայաստանում ապահովվել է 22.4 տոկոսով ավել առեւտրաշրջանառություն. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հեղափոխությանը ասում եմ Այո, ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ. Փաշինյանի բանաստեղծությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել, որը նվիրել է Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:


Հանրաքվե


Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝
Իր վաղվա օրվան ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:


Արդարությանը ասում եմ Այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:


Ազատությանը Այո եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
Երկար տարիներ դավերով բազում,
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:


Այո եմ ասում Նոր Հայաստանին,
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:
Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:


Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,
Իր ապագային ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:


VERELQ-ը հիշեցնում է, որ հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: