24.11.2024
Կառավարությունը նախատեսում է ոստիկանությունը դարձնել նախարարություն
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը Հասան Ռոհանիին հրավիրել է Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է Հայաստան:


Ինչպես հայտնում են կառավարությունից, Փաշինյանն այսօր Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ Ռոհանիին ուղղված ուղերձում վերջինիս հրավիրել է այցելել Հայաստան.


«Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողովուրդների:


Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան Ձեզ հարմար ժամանակ»,- ասված է ուղերձում: