23.05.2025
ՀՀ տնտեսության համար այս փուլում կորոնավիրուսը ռիսկեր չի պարունակում. նախարար
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս

Փետրվարի 13-ից 14-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:


ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինի հրավերով իրականացվող այցի շրջանակներում նախատեսված են հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ բանակցությունները, ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարությունների 2020թ. երկկողմ համագործակցության պլանի հաստատումը:


Նախատեսված են նաև հանդիպումներ Բելառուսի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


 


 

Բժշկասոցիալական հանձնաժողովում արձանագրվել է կաշառքի դեպք. կան ձերբակալվածներ. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան