24.11.2024
Նախարարը Պապիկյանը Վրաստանում քննարկել է լաստանավեր ձեռք բերելու հնարավորությունները
prev Նախորդ նորություն

ՀՀ տնտեսության համար այս փուլում կորոնավիրուսը ռիսկեր չի պարունակում. նախարար

ՀՀ տնտեսական զարգացումների վրա կորոնավիրուսի առկայությունն առանձնապես ազդել չի կարող։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:


Արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե կորոնավիրուսի տարածումը տնտեսական խնդիրներ է առաջացրել, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի, նախարարն ասաց, որ աշխարհը մտահոգված է այն զարգացումներով, որոնք առկա են, բայց կա լավատեսութուն, որ բոլոր հնարավոր իրավիճակները պետք է գտնվեն կառավարելիության գործիքների շրջանակում։ 


«Չինաստանում տնտեսության մի շարք ճյուղեր կարող են վնասներ կրել, այդպիսով ազդեցություն թողնելով աշխարհի տնտեսությունների վրա: Չինաստանը աշխարհում պղնձի սպառման իմաստով մոտ կեսը կլանող տնտեսություն է համարվում, Չինաստանում զբոսաշրջությունը դեպի այլ երկրներ համարվում է տնտեսական աճի թվերից մեկը և Չինաստանը նաև աշխարհի նավթարդյունաբերության վրա պահանջարկի տեսանկյունից մեծ ազդեցություն  թողնող  տնտեսություններից մեկն է, բայց այս ամենով հանդերձ՝ համաշխարհային տնտեսության վրա առայժմ այս ամենը մեծ ազդեցություն թողնել չի կարող: Այդ թվում և Հայաստանի վրա»,- շեշտեց նա: