25.11.2024
Արցախում երկու զինծառայող է մահացել. ՊՆ
prev Նախորդ նորություն

ՀԱԷԿ-ը տուգանվել է 10 մլն դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ:


Ինչպես հայտնում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, վերջինս որոշում է կայացրել 10 մլն դրամի չափով տուգանել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ կետի խախտման համար:


Հանձնաժողովի նույն որոշմամբ հանձնարարվել է «Հաշվարկային կենտրոն» ընկերությանը 45-օրյա ժամկետում կատարել համապատասխան վերահաշվարկ և «ՀԱԷԿ»-ին եռամսյա ժամկետում վերականգնել «ՀԷՑ»-ի, արդյունքում նաև՝ սպառողներին հասցված վնասը: