25.11.2024
Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է պաշտոնից
prev Նախորդ նորություն

Ցրտահարության դեմ գյուղապահովագրության համաձայնագրեր կնքելու ժամկետը երկարաձգվում է

Հայաստանում ցրտահարության ռիսկի գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր կնքելու ժամկետը երկարաձգվում է փետրվարի 15-ից 21-ը: Այս մասին փետրվարի 10-ին մլրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:


Ըստ նրա, ծրագիրը վերաբերում է խաղողի այգիներում և ծիրանենիներում հնարավոր սառնամանիքներից ապահովագրմանը, իսկ բոլորովին վերջերս դրան են գումարվել նաև դեղձի տնտեսությունները:


«Ինչ վերաբերում է կարկուտի հետևանքներից ապահովագրմանը, պայմանագիրը կնքելու վերջնակժամկետը մարտի 25-ն է: Էկոնոմիկայի նախարարությունը լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի», - ասաց նա ՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել ֆերմերներին, ներառյալ իր վրա վերցնել ապահովագրական գործարքի ծախսերի մի մասը:


«Այս պահին ավելի քան հիսուն պայմանագիր է ստորագրվել, բայց մենք վստահ ենք, որ քաղաքացիները ավելի ակտիվ կլինեն, քանի որ ապահովագրությունը թույլ կտա նրանց պլանավորել իրենց բիզնեսը և հաշվարկել ռիսկերը», - հավելել է նախարարը: