23.05.2025
Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը ձևական աճուրդով վաճառվել է ցածր գնով. հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

2020թ. փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը: Այս մասին հայնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։


Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն գրանցվել:


Նշենք, որ ավելի վաղ նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել էին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը և այլք:


 

Մամուլ. Նիկոլ Փաշինյանը կտապալի՞ հանրաքվեն. 650 000 «Այո»-ն մշուշոտ է թվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան