ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարունակի մնալ կալանքի տակ: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը, որը վերաբերում էր առաջին ատյանի դատարանի որոշմանը: Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը չի փոխվելու, նա շարունակելու է մնալ կալանավորված: Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։