18.01.2025
ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի ընդունումը վտանգված է. Դանիել Իոաննիսյան
29.10.2018
ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի ընդունումը վտանգված է. Դանիել Իոաննիսյան

Ազգային ժողովում ՀՅԴ խմբացկության 2 պատգամավորների բացակայության պատճառով Ընտրական օրենսգրքի ընդունումը վտանգված է: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: «Դաշնակցական 2 պատգամավորների բացակայության պատճառով Ընտրական օրենսգրքի ընդունումը, մեղմ ասած, վտանգված է», - ասած է նրա գրառման մեջ: Այսօր մեկնարկել Ազգային ժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը: Օրենսդրական փաթեթը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով: Նշենք, որ այս արտահերթ նիստը հրավիրվել է «Ծառուկյան» եւ ԵԼՔ խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ, քանի որ հոկտեմբերի 22-ի կառավարության հրավիրած արտահերթ նիստում նախագծի ընդունման համար բավարար կողմ քվեներ չեղան: ՀՀԿ-ն այս անգամ եւս նախագծին կողմ չի քվեարկելու, իսկ դեմ կլինի, թե՝ ձեռնպահ, դա դեռ պարզ չէ: Ըստ առաջարկի նոր օրենսգիրքը պետք է ընդունվի արագացված կարգով, որպեսզի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն փոփոխված իրավական ակտով։ Հոկտեմբերի 22-ին մեկ անգամ արդեն ԱԺ-ն չընդունեց ԸՕ փոփոխություններն արագացված ռեժիմով քննարկելու նախաձեռնությունը: Այդ օրը նիստին մասնակցում էր 53 պատգամավոր, բայց ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք: Հանրապետական պատգամավորները դժգոհում են, որ օրենսգրքի փոփոխությունը հապճեպ որոշում է։ Իսկ կառավարության ներկայացուցիչներն ՀՀԿ-ի պահվածքը որակեց սաբոտաժ: