20.04.2025
Երևանում վթարի է ենթարկվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը
prev Նախորդ նորություն

Փակվում է Ստամբուլի հայկական «Մարմարա» օրաթերթը

Հայ տպագիր մամուլի նահապետներից մեկը՝ Ստամբուլում 1940 թ.-ից լույս տեսնող «Մարմարա» («Նոր Մարմարա») օրաթերթը կորոնավիրուսի հարուցած խնդիրների պատճառով փակվում է:


Այդ մասին հայտնում է «arevelk.am»-ը՝ հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին: Թերթի արտոնատերերը հայտարարել են, որ «Մարմարա»-ն այժմ լույս կտեսնի առցանց՝ www.normarmara.com հասցեով: Հայտնի չէ, թե ճգնաժամային իրավիճակից հետո օրաթերթը կվերադառնա՞ իր տպագիր կարգավիճակին, թե՝ ոչ:


«Մարմարա»-ի խմբագիրը հայ գրող, հրապարակախոս Ռոպեր Հատեճյանն է, արտոնատերը՝ նրա ընտանիքը:


Նշենք, որ կորոնավիրուսը խնդիրներ է առաջացրել նաև այլ հայկական թերթերի համար. Լոս Անջելեսի «Ասբարեզ» օրաթերթն այսուհետ լույս է տեսնելու ոչ թե ամեն օր, այլ շաբաթական երկու անգամ:

Անցկացվել է գործնական պարապմունք ականանետային մարտկոցի անձնակազմի հետ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար