20.04.2025
ԱԻՆ-ը մեկուսացրել, ապա մարել է կառավարության շենքում բռնկված հրդեհը
prev Նախորդ նորություն

Երևանում վթարի է ենթարկվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը

Մարտի 18-ին, ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 28-ին ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան և Դուշանբեի փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ վարորդի կողմից վարած Range Rover մակնիշի 44 PP 044 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Հայկ Տիգրանյանի վարած Opel մակնիշի 36 PV 581 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարից օրեր անց՝ մարտի 1-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Լ. Հ.-ն և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 28-ին նշված ավտովթարի ժամանակ:


Երեկ՝ ճանապարհային ոստիկանները պարզել են, որ Range Rover-ը վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 58-ամյա Արամ Դանիելյանը: Կայիք տեղեկություններով՝ Ա. Դանիելյանը Հրազդանի նախկին քաղաքապետն է:

Փակվում է Ստամբուլի հայկական «Մարմարա» օրաթերթը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար