4.04.2026
Հայաստանն ունի ոստիկանապետ ու ԱԱԾ տնօրեն. նախագահը հրամանագիր է ստորագրել
prev Նախորդ նորություն

ԱԻՆ-ը մեկուսացրել, ապա մարել է կառավարության շենքում բռնկված հրդեհը

Մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:


Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույք:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 22:44-ին:

Երևանում վթարի է ենթարկվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար