Հանդիպում են, երբ ճիշտ ժամանակն է և դրանց անհրաժեշտությունը կա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կայանում։ Նա նշել է, որ տարբեր մակարդակներում երկկողմ հանդիպումներ տեղի են ունենում և առկա է արդյունավետ համագործակցություն. «Մեր հարաբերությունների արժեքը չի որոշվում այդ բարձր մակարդակի հանդիպումներով, այլ մեր հարաբերությունների բովանդակությամբ»,- ընդգծել է դեսպանը: Նա հավելեց, որ տարբեր օղակներում այցելություններ լինում են, այդ հանդիպումները կայանում են և համագորածակցությունը շարունակվում է։ Նշենք, որ այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ: