ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը աշխատանքային այցով նոյեմբերի 4-5-ին կժամանի Հայաստան։ Վոլոդինը, մասնավորապես, Երևանում կվարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը: Խորհրդարանական վեհաժողովի հարթակներում պլանավորված են Պետդումայի խոսնակի երկկողմ հանդիպումներ: Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը, ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը և այլք: