24.11.2024
Հակահամաճարակային միջոցառումները ՊԲ-ում շարունակվում են (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Քննարկվում են հրատապ անելիքները. Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվում են Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար «հրատապ անելիքները»:


«Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին» ,- Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Հայաստանում մարտի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 235 դեպք, որից 26-ի մոտ է առկա թոքաբորբ: Նոր դեպքերը բացահայտվել են երկու արտադրական ձեռնարկություններում, որոնք պարետատան որոշմամբ մեկ շաբաթով կդադարեցնեն իրենց գործունեությունը:


Պարետատան որոշմամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նոր խստացումներ են նաև կիրառվել: Մասնավորապես դադարեցվել է բոլոր ռեստորանների ու սրճարանների գործունեությունը:


Ռեստորաններուն ու սրճարանները հնարավորություն կունենան պահպանել առաքման ծառայությունը: 


Այսպիսով Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք: Ապաքինվել է 2 պացիենտ: Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: