24.11.2024
Արցախում բարձր են գնահատում Աբխազիայի հետ բարեկամությունը. նախագահը շնորհավորեց Բժանիային
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվը հասավ 235-ի. կկիրառվեն նոր խստացումներ

Հայաստանում 41-ով ավելացել է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ հասնելով 235, որից 26-ի մոտ է առկա թոքաբորբ: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ իրավիճակն մտահոգիչ է, քանի որ նոր դեպքերը ի բացահայտվել են երկու արտադրական ձեռնարկություններում, որոնք պարետատան որոշմամբ մեկ շաբաթով կդադարեցնեն իրենց գործունեությունը:


Փաշինյանը նաև տեղեցրեց, որ պարետատան որոշմամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացում կլինի:


«Վաղվանից կկիրառվեն նոր սահմանափակումներ: Վաղն առավոտյան պարետատունը կհրապարակի այն ձեռնարկությունների ցանկը, որոնց գործունեւյթունը դադարեցվում է: Դրանց թվում են բոլոր ռեստորաններն ու սրճարանները: Ռեստորաններուն ու սրճարանները հնարավորություն կունենան պահպանել առաքման ծառայությունը: Հարգելի հայրենակիցներ, խուսափեք շփումներից, մեկուսացեք, ինքնամեկուսացեք, մեծ խմբերով մի հավաքվեք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Այսպիսով Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք: Ապաքինվել է 2 պացիենտ: Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: