Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Լուրը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց մետրոպոլիտենի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը: «Պարոն Յայլոյանը 28 տարի աշխատել է մետրոպոլիտենում, վերջին 4 տարիներին նույնիսկ հանգստի չի մեկնել: Դա եղել է իր անձնական որոշումը: Կենսաթոշակի տարիքը լրանալուց հետո իր դիմումի համաձայն գնում է վաստակած հանգիստը վայելելու»,- նշեց նա: Նշենք, որ վերջին շրջանում լուրեր կային Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումների մասին: Սակայն Երևանի մետրոպոլիտենից հերքել էին այդ լուրերը և նշել, որ վերջին 2 տարում մետրոպոլիտենն աշխատել է շահույթով: