14.05.2025
Նախագահը ստորագրեց. ՀՀ կառավարությունը կունենա 12 նախարարություն
16.05.2019
Նախագահը ստորագրեց. ՀՀ կառավարությունը կունենա 12 նախարարություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ կառավարության կառուևցվածքի փոփոխություն ենթադրող օրենքը: Հանրապետության նախագահը, մասնավորապես, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները: Հիշեցնենք, Ազգային ժողովը մայիսի 8-ին ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Այսուհետ կառավարությունը կունենա 12 նախարարություն. Արտաքին գործերի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արդարադատության նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարություն Կրթության, գիտության և մշակույթինախարարություն Բնապահպանության նախարարություն Առողջապահության նախարարություն Ֆինանսների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: