Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում. նախարար
Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մասնակցում ենք բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը։ Երկրորդը, քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո մշտական հսկողության տակ է նա գտնվում թե կոնկրետ բուժհիմնարկի, թե իր կողմից նախընտրած բժիշկների կողմից։ Նաև արտասահմանից բժիշկներ կան ներգրավված, որոնք անհրաժեշտության դեպքում խորհուրդներ են տալիս»,- ասաց նա։
Թորոսյանի խոսքով, վիճակը գնահատվում է կայուն և անհանգստանալու հրատապ կարիք չկա։
«Ուզում եմ միանգամից պատասխանել մեղադրանքներին, երբ ասում են, որ՝ սպանում են։ Չկա նման բան։ Մահվան սպառնալիք չկա, կան խրոնիկական բազմաթիվ հիվանդություններ, ինչպես մեր շատ քաղաքացիների մոտ, որոնք իրենց բուժումը ստանում են ստացիոնար կամ տնային պայմաններում»,- հավելեց նա: