Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում. Փաշինյան
2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետեւյալն են.
Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս
Շինարարության աճ – 4.4 տոկոս
Առեւտրի շրջանառության աճ – 9 տոկոս
Ծառայությունների աճ – 15.5 տոկոս
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս
Արտահանման աճ – 4.6 տոկոս
Հավելեմ, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլեւ արձանագրվել է որոշակի գնանկում: Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:
Սրանք բավականին լավ ցուցանիշներ են եւ բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի», - ասված է գրառման մեջ: