ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Նախկին նախագահը ԲԿ է տեղափոխվել հետազոտման համար՝ խոսքն ընթացիկ բուժզննման մասին է: Հիշեցնենք, սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած նիստում որոշվեց մերժել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու և խոշոր չափի կաշառք ստանալու համար: