24.11.2024
Բանակում ծառայության հեղինակությունը պետք է հավասարեցնել ԶՈւ-երի հեղինակությանը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Արցախում ևս վեց անձի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական:


Այսպիսով, Արցախում ևս վեց անձի մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակ է հաստատվել:


Վերոնշյալ 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ (Նոր Բրաջուր): Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից):


Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են: