23.11.2024
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առթիվ ՀՔԾ-ն նյութեր է նախապատատրաստում
prev Նախորդ նորություն

Արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգելու տարբերակ չունենք. Փաշինյան

Հայաստանը արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգելու տարբերակ չունի, սակայն սահմանափակումները կլինեն ավելի մեղմ: Այս մասին Երևանի կենտրոնում շրջելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին:


Նա նշեց, որ սահմանափակումների ռեժիմն ուրիշ կլինի:


Քաղաքացիներից մեկն էլ հետաքրքրվեց՝ եթե աշխատատեղերը բացվել են, բայց տրանսպորտը չի աշխատում, ապա ինչպե՞ս է կարգավորվելու այդ գործընթացը.


«Դե հիմա ուզում ենք բացել»,- արձագանքեց վարչապետը։


VERELQ-ը հիշեցնում է, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետն ավարտվում է մայիսի 14-ին: Նախօրեին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցը քննարկման փուլում է: