23.11.2024
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
prev Նախորդ նորություն

Պատճառը միայն կորոնավիրուսը չէ. արտակարգ դրությունը կերկարաձգեն

Լուրերը, թե Հայաստանում արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգվի, այդքան էլ անհիմն չեն։


ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն այսօր հայտարարել է, որ հարցն այժմ քննարկման փուլում է և մինչ արտակարգ դրության ավարտը պարզ կլինի: Հիշեցնենք, որ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունն ավարտվում է մայիսի 14-ին: Մայիսի 4-ից Հայաստանում մի շարք սահմանափակումներ վերացվեցին, սակայն տրանսպորտը, ժամանցի կենտրոնները, ուսումնական հաստատությունները շարունակում են փակ մնալ: 


Մայիսի 12-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք: Ընդհանուր թիվը 3538 է, որից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով:


Սակայն ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կառավարությունը ոչ միայն վարակման այս բարձր ցուցանիշների, այլև քաղաքական դրդապատճառներով է երկարաձգելու արտակարգ դրությունը, քանի որ այն չերկարաձգելու  պարագայում իշխանությունները պետք է հայտարարեն Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման օրը: Մինչդեռ այս փուլում դա բավականին ռիսկային է, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ իշխանությունները չեն կարողանա ապահովել ցանկալի արդյունքը, ինչը հերթական հարվածը կլինի իրենց վարկանիշին:


Ի դեպ, արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգել թեկուզ մեկ բաղադրիչ պահելով, այնպես որ հնարավոր է, որ առաջիկա օրերին սահմանափակումները վերացվեն նաև տրանսպորտի գործունեության մասով: