ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նշենք, որ ըստ մամուլի՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում հնարավոր է տեղի ունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։