Զինվորական մասնագիտություն, որ բառի բուն իմաստով պայթյունավտանգ է. ՊՆ-ի լուսանկարները

93

Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրառում արել:


Նա, մասնավորապես, գրել է. «Մասնագիտությունը`սակրավոր. նրանք անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար եւ ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար` հընթացս վնասազերծելով վերջինիս պատրաստած ծուղակները:


Սա այն զինվորական մասնագիտությունն է, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է: Մասնագետներից այն պահանջում է մեծ ուշադրություն, արհեստավարժություն, զգուշավորություն եւ խիզախություն»:


Լուս.` Արեգ Վարդանյանի



 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...