11.07.2025
Օ. Գասպարյանը՝ գեներալ-լեյտենանտ, Վանեցյանը և Օսիպյանը՝ գեներալ-մայոր. վարչապետի որոշումը
03.07.2019
Օ. Գասպարյանը՝ գեներալ-լեյտենանտ, Վանեցյանը և Օսիպյանը՝ գեներալ-մայոր. վարչապետի որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում է կայացրել: «ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել. - ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, - ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան, - ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, - ՀՀ ոստկանության պետ Վալերիյ Օսպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, - Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, - ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, - Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո», - ասված է Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ: