24.11.2024
«Զվարնթոց» օդանավակայանում կրկին կիրականացվեն կանոնավոր բեռնային փոխադրումներ
prev Նախորդ նորություն

Բռնություն կիրառելով՝ իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը, Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» գործում է Ազգային ժողովն ապալեգիտիմացնելու նախկին իշխանությունների քաղաքականության տիրույթում: Այս մասին մայիսի 13-ին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:


Նրա խոսքով, այլ կերպ հնարավոր չէ որակել ԼՀԿ-ի առանձին պատգամավորների և առաջին հերթին՝ նախագահ Էմդոն Մարուքյանի վեջին շրջանի պահվածքը: Նրա խոսքով, փաստն այն է, որ մի օր ԱԺ-ում են հայհոյում, մեկ այլ օր՝ խորհրդարանից դուս, մի օր ԱԺ-ում է ծեծկռտուք տեղի ունենում, մեկ այլ օր՝ ԱԺ-ից դուրս: «Սակայն ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկմանը, քանի որ մեր հանրությունն արժանի է, որպեսզի Ազգային ժողովում տեղի ունենան ավելի բովանդակային ու քաղաքական խոսակցություններ», - նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ իրենց քաղաքական ուժը և այդ ուժի ղեկավարը դատապարտել են բռնությունը և գնահատական տվել ԼՀԿ-ի պահվածքին:


Ռուբինայնը նախկին իշխանությունների հետ «Լուսավոր Հայաստանի» համագործակցության փաստեր չներկայացրեց՝ նշելով, որ խոսքը ԼՀԿ-ի՝ նախկին իշխանությունների կողմից առաջ մղվող քաղաքական օրակարգի ու համատեքստի մաս կազմելու մասին է: «Խոսքը նույն քաղաքակամ համատեքստում գործելու մասին է», - ասաց նա ու հիշեցրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունման ժամանակ ԼՀԿ-ի դիրքորոշման մասին: «Ձեռնպահ են եղել», - ասաց Ռուբեն Ռուբինյանը:


Թեմային անդրադարձավ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իրենք ակնկալում էին ԱԺ-ում տեղի ունեցած բռնության քաղաքական դատապարտում, սակայն վարչապետ Փաշինյանն իր հայտնի ելութով լեգիտիմացրեց այն:


«Սկսվեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել բտնություն կատարող և հիմնական մեղավոր: Դրա մեջ կա խորքային հանգամանք, որը քաղաքական է: Այն է՝ խորհրդարանում հնչած ընդդիմադիր սուր խոսքը որակել որպես սադրանք, որից հետո կարելի է բռնություն կատարել ու արդարացնել այն», - ասաց Մարուքյանը՝ նշելով, որ կատարվածն ալիքաձև ազդելու է քաղաքական դաշտի վրա:


Նա նաև ընդունեց, որ իրենք էլ են թույլ տվել սխալներ: «Մենք էլ միս ու արյունից ենք, մեր նյարդներն էլ են տեղի տալիս, բայց հարցի հիմքը քաղաքական է:  Այնուամենայնիվ, բռնություն կիրառելով, իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը», - շարունակեց նա՝ հավելելով, որ հարցը պետք է դիտարկել այդ դաշտում ու տալ երաշխիքներ, որ այլևս երբեք ընդդիմադիր խոսքի նկատմամբ բռնություն չի կիրառվելու:


Մարուքյանը նաև ներողություն խնդրեց այն հայտարարությունների համար, որոնք արել են իրենց կողմնակիցները, և դրանք դիտարկվել են մարդկանց սրբությունները վիրավորելու համատեքստում: «Ես ներողություն եմ խնդրում, եթե այդ հայտարարություններն արդեպես են ընկալվել: Մենք որևէ մեկի սրբության նկատմամբ ոտնձգություն եչնք կատարել», - ասաց նա՝ այսպես նա անուղղակիորեն անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի պահանջին, որ Մարուքյանի եղբայրը ներողություն խնդրի իր մորը վիրավորելու համար։