24.11.2024
«Լուսավոր Հայաստան»-ը որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Միքայել Մինասյանը տիրապետում է նախկինում օգտագործված մաքսանենգ սխեմաների. Քոչարյան

Ես էլ կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը տիրապետում է նախկինում օգտագործված սխեմաների, բայց դա որևէ կապ չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի հետ:


Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությունն առ այն, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ զբաղված են Հայաստանից մաքսաննենգ ճանապարհով ծխախոտը արտահանելու գործով։


«Կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը տիրապետում է նմատաիպ ու նախկինում օգտագործված սխեմաների, բայց դա որևէ կապ չունի Հրաչ Հակոբյանի հետ, որովհետև, եթե ուսումանսիրեք, ապա տեսնենք, թե ովքեր են այդ անունները», - ասաց նա՝ հավելելով, որ խոսքը, օրինակ, Վարդան Հարությունյանի մասին է, որը կապ ունի նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ։


Նրա խոսքով, եթե մաքսանենգ ապրանք է դուրս եկել, ապա այն պետք է ֆիքսված լինի ՀՀ մաքսային տարածքում կամ այլ պետությունում։ «Կարող են քրեական գործեր հարուցվեն, ինչն էլ կպահանջի, որ բացայհատվեն բոլոր դրվագները, բայց եթե մաքսանենգ չէ, ապա ստացվում է, որ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը» ,- ասաց նա։


Քոչարյանը նկատեց, որ շահարկվում է ոչ միայն պատգամավոր Հրաչյա Հակոբյանի անունը, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այն անդամների, որոնք քաղաքականությամբ են զբաղվում: «Իհարկե, պետք է ուսումնասիրությունը գնա ամբողջության մեջ, որ այս թեման ոչ միայն բացահայտվի, այլ այլևս չշահարկվի։ Այս թեմայի նպատակը մեկն է՝ մաշեցնել իշխանության լեգիտիմությունը»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։