24.11.2024
Եթե այս տեմպը շարունակվի, դա կարող է նոր սահմանափակումների գնալու պատճառ դառնալ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսից մահացած տղամարդը չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն. ԱՆ

Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք և մեկ մահվան դեպք:


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:


Նշվում է նաև, որ նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։