Կիրակի օրը Էջմիածնում նշանադրության մասնակցած անձանց, այդ թվում և դպրոցի բուժքրոջը մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Այս պահին հայտնի է, որ խնջույքին մասնակցել է 36 անձ: Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում են տասնյակ շտապ օգնության մեքենաներ Էջմիածնի փողոցներում: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել: Երեք քաղաքացիներն էլ ժամանել են Իտալիայից: Այս պահին նրանք ինֆեկցիոն հիվանդանոցում են: Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ տաս անձ մեկուսացվել է, իրականացվել են մեկուսացման աշխատանքներ կորոնավիրուսով վարակվածների բնակավայրերում։