Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին սահմաններում «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Շենքում գտնվող աշխատակիցները տարհանվել են, սակայն տարածքից չեն հեռացել: Նրանք նշում են, որ շենքի ներսում ծուխ է: Տարածքում է նաեւ շտապօգնության ծառայությունը: