22.11.2024
Արցախում երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ. ԱՆ
prev Նախորդ նորություն

Գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք և 1 մահ. առողջացել է 33 պացիենտ

Հայաստանում մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք և 1 մահ: Մահացել է ևս մեկ պացիենտ, որի մոտ ախտորոշվել է COVID-19, սակայն մահվան պատճառն այլ է եղել:


Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրվա ընթացքում առողջացել է 33 պացիենտ: Բացասական թեստերի քանակը 1043 է:


Թարմացված տվյլաների համարաձայն, այս պահին ընդհանուր պատկերը հանրապետությունում այսպիսին է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3029


Առողջացածներ - 1218


Փաստացի բուժվողներ -1758


Ընդհանուր թեստեր - 29205


Մահվան ելքեր - 43


Մահվան ելքեր այլ պատճառով –10